Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ, հրահանգեց` մեքենան քշել ժողովրդի վրա». ականատես

268
Կիրակի, 21 ապրիլի, 2024 թ., 19:48
«Ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ, հրահանգեց` մեքենան քշել ժողովրդի վրա». ականատես

«Մարտական եղբայրության» ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց այսօր ԵԿՄ մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու դեպքից: «Եկավ մեկն, ով ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ: Ասաց, որ բացելու է ճանապարհը, ասացինք՝ դրա համար կա ոստիկանություն, դո՞ւ ինչու ես նեղստրում: Ասացին, որ երեկ էլ եկել է, նույն ձև վախի մթնոլորտ ստեղծելով՝ բացել ճանապարհը:
Հետո մեկին հրահանգեց՝ իր երկրապահներից, երկրապահի ՈՒԱԶ-ով քշեցին մեզ վրա, մենք էլ կոտրեցինք ապակիները, բանալիները խլեցինք: Եկավ, սկսեց ծնող հայհոյելը, մի քանի հայրական հարված դեմքին ստացավ: Ինքն էլ, իր որդին էլ, իր կամակատարներն էլ: Ամբոխը նրան լավ դաս տվեց»,- պատմեց երիտասարդը:

«Ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ, հրահանգեց` մեքենան քշել ժողովրդի վրա». ականատես