Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Ադրբեջանցին հենց եկավ, կանգնեց, գյուղը դառնալու է անկենսունակ»․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին

129
Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 15:18
«Ադրբեջանցին հենց եկավ, կանգնեց, գյուղը դառնալու է անկենսունակ»․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին

«Խնդիրն այն է, որ ադրբեջանցին հենց հայտնվեց էս գյուղում, էն տեղերում, որտեղ նախատեսված է, գյուղը դառնալու է անկենսունակ»,- դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց է ժամանել ՆԳ նախարարը։

Հիշեցնենք՝ Տավուշի մարզի Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով սահմանազատման վերաբերյալ Կառավարության հայտարարությանը։