Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Արմավիրում որդին սպանել է հորը

111
Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 10:18
Արմավիրում որդին սպանել է հորը

Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Գեղակերտ գյուղի բնակիչ, 62-ամյա Ներսես Ալեքսանյանն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն․ Ալեքսանյանի տղան, 38-ամյա Վահե Ալեքսանյանը, խոհանոցային դանակով մի քանի հարված է հասցրել հոր կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ պարզվել է, որ Ն․ Ալեքսանյանը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։