Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.

«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան

123
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 14:36
«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան

Քիչ առաջ փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ ահազանգելով քաղաքացու խոշտանգման մասին։168-ի հետ զրույցում փաստաբանը մանրամասներ է ներկայացրել․ «Ես անձի հետ գնում եմ, նա սովորական վկա է՝ ոչ մեղադրյալ է, ոչ կասկածյալ։ Հարցաքննությունից հետո փորձում են նրա հագուստներն առգրավել, վկան ասում է, որ օգտվում է իր լռելու իրավունքից, այն, ինչն իրենից առգրավելու են, կարող է իր դեմ օգտագործվել, և իրավունք ունի չտալու։ Քննիչը կանչում է օպերների, Շենգավիթի քրեականի պետին, փորձում են նրան ձեռնաշղթաներ հագցնել, որից հետո իմ աչքի առաջ նրան գցում են գետնին, ոտքը դնում են գլխին, այնպես, որ ներքնաշորերը վրայից հանում են։ Ոտքը դնում են գլխին, ձեռքերը ոլորում են, գլուխը հարվածում են այստեղ ու այնտեղ՝ մի 20 րոպե։ Մարդու իքնազգացողությունը վատացավ, մի քանի անգամ հորդորեցի՝ բժիշկ կանչեն։ Մի քանի անգամ ասելուց հետո միայն բժիշկ են կանչում, նրա մոտ արձանագրվում է առողջական վիճակի ծանր վատթարացում, ընդ որում՝ նրա վրա բազմաթիվ մարմնական վնասվածքներ կան»,- ասել է Վահան Հովհաննիսյանը։ Փաստաբանը նաև փոխանցել է, որ քաղաքացուն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Իրենք այս խոշտանգումն արդարացնում են, ասում են՝ մենք իրավունք ունենք այսպես անելու։ Մեր քրեական դատավարությունն այնպես են սղացրել՝ ի հակառակ բոլոր միջազգային նորմերի, որ քննիչին ասում են, որ հարկադրաբար կարող եք վերցնել, բայց սա չի նշանակում, որ կարող են անձին խոշտանգել։ Մարդու գցում են գետնին, ոտքը դնում են նրա գլխին, պատկերացնո՞ւմ եք՝ սա ի՞նչ է։ Հետևողական եմ լինելու որ սա ստանա իր իրավական գնահատականը»,- ասել է Վահան Հովհաննիսյանը։