Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Ռուսաստանին և Հայաստանին նախկինի պես համարում ենք դաշնակիցներ»․ Լավրով

125
Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 14:48
«Ռուսաստանին և Հայաստանին նախկինի պես համարում ենք դաշնակիցներ»․ Լավրով

Ռուսաստանին և Հայաստանին նախկինի պես համարում ենք դաշնակիցներ, առաջին հերթին իրավաբանորեն, և կարծում եմ՝ ոչ միայն։ Այս մասին «Սպուտնիկ», «Գովորիտ Մոսկվա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք հասկանում են Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուսաստանի դերը»,-ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում վերջինս ասել է․ «Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել»։ «Սրանք կարևոր խոսքեր են»,-ընդգծել է Լավրովը։

«Ռուսաստանին և Հայաստանին նախկինի պես համարում ենք դաշնակիցներ»․ Լավրով