«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
![]() Իննա Սարգսյանը «Ուրալ»-ի վարորդի կողքին նստած է եղել, երբ մեքենան Նռնաձորի ճանապարհին ձորն ընկավ։ 37-ամյա կինը վաշտի ավագն է՝ հերթապահությունից վերադառնում էին զորամաս, հիշում է՝ ուրախ էին, որ այս մի հերթապահությունը երկու շաբաթ էր տևել: Մի քանի մետր էլ չէին անցել, երբ հայտնվեցին ձորում, որ Մեղրիում «Եկեղեցու ձոր» են ասում: «Ասացի՝ արագ ա, ասաց՝ Իննա քույրիկ, չի ենթարկվում, զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում, ու մեկ էլ արդեն զգացի ձորերում ենք», - պատմել է նա «Ազատության»-ը: Հիշում է, որ իրեն մի զինվորի հետ տեղավորել են «Կամազ»-ում, հասցրել Մեղրիի հիվանդանոց, այնտեղից ուղղաթիռով՝ Երևանի զինվորական հոսպիտալ: Ողնաշարի, գլխի, աչքի լուրջ վնասվածքներով է Իննան։ Ողբերգական այդ վթարի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20-ը տարբեր վնասվածքներ ունեն։ «Մի տան պես ապրել ենք, տղաները՝ անփորձանք ծառայել մարտական հերթապահության օրերին, վերջում՝ այդ մեքենան»,- դառնանում է զինծառայող կինը: «Ուրալ»-ի վարորդ, ժամկետային զինծառայող Հովսեփ Համբարձումյանի հարազատները պնդում էին՝ այդ մեքենան Հովսեփը 8 ամսվա ծառայության ընթացքում չի վարել, որովհետև այն միշտ անսարք է եղել. այդ օրը մեքենան, ըստ հարազատների, նաև գերբեռնված է եղել։ Իննան ասում է՝ այդ «Ուրալ»-ն առաջին անգամ էր նստել: «Էդ «Ուրալ»-ը, ես չգիտեմ, ասում էին՝ չէր աշխատում, սարքել էին տվել էդ վարորդին, եկել էր մեզ սմենափոխ», - պատմել է Իննան: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
