Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը գերազանցել է Հիտլերին

140
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 19:30
Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը գերազանցել է Հիտլերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը գերազանցել է Հիտլերին:

«Գազայում սպանելով շուրջ 14 հազար անմեղ երեխաների՝ գերազանցել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին՝ կատարելով հանցագործություններ և դաժանություններ»,- ասել է նա։

Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) խմբակցության նիստում, հավելել է, որ Իսրայելը, Արևմուտքի անվերապահ աջակցությամբ, ջարդեր է իրականացնում ինչպես Գազայում, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափին, ինչը մարդկության պատմության մեջ ամենաամոթալի իրադարձություններից մեկն է:

Համեմատելով պաղեստինյան Համասի դիմադրության պայքարը ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի անկախության պատերազմի հետ՝ Էրդողանն ասել է. «Մենք լավ գիտենք, որ անկախության հասնելու համար պետք է վճարել»։