Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Շահումյան գյուղում 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

493
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ., 17:48
Շահումյան գյուղում 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին խոշորացված համայնքի Շահումյան վարչական շրջանի աղբավայրում հակատանկային ականներ կան:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, սակրավորները հայտնաբերել են 31 հատ ուսումնական հակատանկային ական, որոնց մի մասը պետք է ոչնչացվի, մի մասն էլ եղել է խոտանված:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: