Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

598
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 12:36
Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 16-ին, 09:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղատնտեսական շուկայի 2-րդ տաղավարում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը, ում ինքնությունը պարզվում է, հանկարծամահ է եղել: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: