Անթալիայում ավելի քան 180 մարդ մնացել է բարձրության վրա ճոպանուղու վթարից հետո
523
Շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ., 00:18
Թուրքիայի Անթալիա հանգստավայրի ճոպանուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով 184 մարդ մնում է բարձրության վրա, մեկը մահացել է։ Այս մասին Sözcü հեռուստաալիքին ասել է քաղաքի քաղաքապետ Մուհիթին Բյոջեքը։ «Մենք ճգնաժամային շտաբ ենք կազմակերպել։ Ճոպանուղու 25 խցիկներում մնացել է 184 մարդ»,- ասել է քաղաքապետը։ Բյոչեքի խոսքով՝ խցիկներից մարդկանց տարհանելու են ուղղաթիռներով, որոնք այս պահին Այդըն, Բուրսա և Բալըքեսիր նահանգներից ուղղություն են վերցրել դեպի Անթալիա։ Դեպքի վայրից հրապարակված տեսանյութերից երևում է, որ ճոպանուղու խցիկը ժայռին բախվելուց խիստ դեֆորմացվել է, իսկ ապակիները կոտրվել են։ Տեսանյութում փրկարարներն օգնում են վիրավորներին, մեկ մարդ անշարժ պառկած է. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 7 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 երեխա։ |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36