Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարից մահացած զինծառայողների անունները

431
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 23:06
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարից մահացած զինծառայողների անունները

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են՝
Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել: