Դանակահարություն` Արթիկում. կասկածյալը բացատրել է, որ տուժողը նեղացրել է իր մորը
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացի, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիվանդանոցում պարզվել է, որ «մարմնի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 46-ամյա Արմենակ Գ.-ն: Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Արմենակ Գ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Արթուր Վ.-ն: Իրավապահները Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել են նրան ու առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Արթիկի բաժին: Արդեն տեղում նրան ենթարկել են անձնական խուզարկության և հայտնաբերել գաղտնի փականով դանակ, ու շեղբի հատվածում արնանման հետքերով ծալովի դանակ, ու ևս մեկ այլ դանակ: Նրա մոտ հայտնաբերել են նաև պոլիէթիլենային տոպրակով փաթաթված դեղնականաչավուն բուսական զանգված և մեկ հատ կանաչ գույնի անհայտ ծագման դեղապատիճ: Փաստերի ճնշման տակ Արթուր Վ.-ն հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկում, քանի որ դանակահարվածը իր մորը նեղացրել է, և ինքը վիճաբանել է Արմենակ Գ-ի հետ, որի ժամանակ էլ ինքը դանակի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին: Ոստիկանները պարզել են նաև, թե դանակները Արթիկ քաղաքի որ խանութից է նա գնել: Իսկ կասկածելի թմրանյութերի հետ կապված Արթուր Վ.-ն հայտնել է, որ այն քաղել է Արթիկ քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում՝ վայրի աճած կանեփի չորացված ցողուններից և պահել է իր մոտ՝ անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար: |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36