Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Ունենալով գիտական աստիճան՝ գուցե չստանաք անհատական լիցենզիա»․ Անուշ Պողոսյան

1392
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 14:24
«Ունենալով գիտական աստիճան՝ գուցե չստանաք անհատական լիցենզիա»․ Անուշ Պողոսյան

«Առողջութան իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

Ազգային ժողովում այսօր քննարկվեցին մի քանի առողջապահական հարցեր․․․․․

Հարգելի բժիշկներ, շնորհավորում եմ, 2025 թվականի հունվարի 1-ից դուք պետք է ստանաք անհատական լիցենզիա՝ անկախ ձեր աշխատանքի վայրից և գիտական աստիճանից։ Գնալու եք ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ և հանձնելու եք քննություն։ Գուցե քննությունը կլինի անհասկանալի տեստերի ձևով (քանի որ առ այսօր այդպես է) կամ կլինի նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովներ, որի անդամները, եթե բախտներս բերի, կլինեն բժիշկներ, և ձեզանից շատերը, ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ ու գիտական աստիճաններ, չեք ստանա անհատական լիցենզիա և լուռ, կրկնում եմ լուռ կհեռանան բժշկությունից, քանի որ դուք լուռ էիք առողջապահական բոլոր «բարեփոխումների» ժամանակ, քանի որ դուք լուռ էիք, երբ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ը դարձավ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»»։

Ինչ վերաբերվում է պատգամավորի հարցմանը (պատգամավորը հարցրել էր, թե ինչքա՞ն աշխատավարձ և պարգևավճար են ստանում 100% պետական բաժնետոմս\ բաժնեմաս ունեցող բժշկական հիմնարկների տնօրենները, պատախանվել էր, որ դա գաղտնիք է ), ՀՀ առողջապահության նախարարությունը չէր կարող պատասխանել, քանի որ, եթե ասեր, որ օրինակ, պայմանական տնօրենը 5 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ է ստանում, հաջորդելու էին մի շարք հարցեր։ Օրինակ․

1․ Ո՞ր չափանիշներով են պոլիկլինիկայի բժիշկները ստանում մինչև 200000-300000 հազար ՀՀ դրամ աշխատավարձ։

2․ Ո՞ր չափանիշով են վիրահատական ծանր և բարդ վիրահատությունները մերժվում ՀՀ ԱՆ-ի կողմից, որի արդյունքում վիրաբույժները աշխատավարձ չեն ստանում։

3․ Ինչո՞ւ են բուժքույրերը ստանում մինչև 100000 ՀՀ դրամ աշխատավարձ։

4․ Ինչո՞ւ են մայրապետերը ստանում մինիմալ աշխատավարձ։

ԵՎ ՀԱՐՑԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝

ՀՀ առողջապահության նախարարություն, գուցե միլիոններով աշխատավաձ բաշխելով Ձեր «սրտի» տնօրեններին՝ խուսափո՞ւմ եք շահութահարկերից»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան