Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ներազգային պառակտիչ բնույթ ունեցող հայտարարություն է արել»․ Գեղամ Մանուկյան

408
Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 13:18
«Ներազգային պառակտիչ բնույթ ունեցող հայտարարություն է արել»․ Գեղամ Մանուկյան

«Հայաստանի ազգային անվտանգության միակ սպառնալիքը ՀՀ կառավարությունն է։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ցանկացած ազգային կառույցի քաղաքացու՝ իր զիջումներից դուրս գործող ցանկացածին, կարող է սպառնալ, բանտարկել, ինչպես արել է Արմեն Աշոտյանի և մյուսների նկատմամբ, բայց միևնույն է, դա չի կարող կասեցնել հայրենիք ծախելու իր վարած քաղաքականության դեմ պայքարը»,- 168TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձագանքին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հնչեցրած այն մտքին, ըստ որի՝ Արցախն ունի վտարանդի կառավարություն։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ նույնիսկ Հայաստանի տարածքում Արցախի մասին խոսելը վախ է ներշնչում Փաշինյանին. «Շատ վտանգավոր հայտարարություն է արել՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող։ Այս հայտարարությունը վկայում է՝ Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները»,- նշել է Մանուկյանը։

Հիշեցնենք՝ Կառավարության երեկվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ, կամա թե ակամա, անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ Հայաստանի համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականուցնում է որպես կառավարություն, ապա դա ազգային անվտանգության խնդիր է։ ՀՀ-ում ՀՀ կառավարությունից բացի այլ կառավարություն լինել չի կարող»։

Գեղամ Մանուկյանի հարցազրույցը