Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում». Նաիրա Զոհրաբյան

353
Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 19:54
«Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցուկերբերգի կանտորայի հետ ամեն օր կռիվ տալու հավես այլևս չկա։ «Ֆեյսբուք»-ն էնպես է բարդացրել մեր կյանքն իր տիրույթում, որ շատ ավելի հեշտ է գտնել Մերսենի՝ անլուծելի մաթեմատիկական խնդրի լուծումը, քան պայքարել «Ֆեյսբուք»-ի նոր՝ բռնատիրական կանոնների դեմ, որպեսզի կարողանաս խոսքդ հասցնես քո լսարանին։ Հիմա արդեն Ցուկերբերգի կանտորան անգամ «եզ» բառի համար է էջդ սահմանափակում, ու չկա մեկը էդ կանտորայում, ում բացատրես, որ մեր եզը, եթե հատկապես բանող եզ է՝ գրեթե ընտանիքի անդամ է։
Եվ քանի որ առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում և անչափ կարևոր է ասելիքի հասանելիությունը, «Ֆեյսբուք»-ի նոր՝ ստրկացուցիչ ալգորիթմներից կախված չլինելու, ասելիքս իմ ուզած լեքսիկոնով և իմ նախընտրած ֆորմատով հանրությանը հասցնելու համար, ֆեյսբուքին զուգահեռ՝ բացել եմ նաև TikTok-ի իմ պաշտոնական էջը։
Այս հարթակը շատ ավելի ազատ է գրաքննությունից և տարբեր իշխանական ու լժեընդդիմադիր հրոսակների գրոհներից։
Իմ ընկերներին և հետեւորդներերին խնդրում եմ անցել այս հղումով և հետեւել ինձ նաև TikTok-ում, որտեղ կլինեն և ուղիղ եթերներ մեր երկրի ամենաթեժ կետերից, և առանց բառերը զտելու՝ քաղաքական գնահատականներ բոլոր сук-ներին»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան