Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանն ու նրան «օգնողները» պետք է հեռանան»․ Սուրեն Սուրենյանց

291
Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 16:00
«Փաշինյանն ու նրան «օգնողները» պետք է հեռանան»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտե՞ք, թե ինչու մեր խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվում հասնել իշխանափոխության կամ գոնե այդ օրակարգի շուրջ կոնսոլիդացնել հասարակությանը:
Շատ երկար չգրելու համար՝ արձանագրեմ, որ հենց այդ ընդդիմությունը կամ նրա մի հատվածն է Փաշինյանին ու ՔՊ-ին օգնում, որ երկրում «նորմալության» պատրանք լինի:
Օրինակ, միայն «անդարդ» երկրում է հնարավոր, որ իշխանության առաջին դեմքը և խորհրդարանական ընդդիմության շարքերում նման հավակնություն ունեցող մարդը մի ժամ վիճեն, թե ո՞վ ինչի՞ «գլուխ» է: Իսկ ավելի աբսուրդ է, որ շաբաթվա սկզբում «մաչոյությամբ» ընդդիմության լիդերեր դառնալու հայտ ներկայացնես, հետո «գլխի ծաղրածուի» պատվիրակության կազմում մեկնես արտերկիր:
Միայն բովանդակություն չունեցող երկրում է հնարավոր, որ վարչապետին մեղադրեն թշնամական երկրի «անշարժ գույքի գործակալ» լինելու մեջ, բայց նա դա «չլսելու» տա՝ վիրավորվելով «գլուխ» բառից:
Միայն մաշված ընդդիմության պարագայում է հնարավոր, որ դրա պոտենցիալ առաջնորդը վիրավորվի «գլուխ» բառից, բայց տրվի հայրենիքի գող Նիկոլի շանտաժին և լռի, երբ նա սպառնում է հրապարակել «Գոլդեն- Փելեսի» կամ Հունաստանի կղզու «գաղտնիքները»:
Փաշինյանն իր «կաշին փրկելու» մասին է մտածում՝ կազինոյի խաղացողի հոգեբանությամբ զոհաբերելով Հայաստանը, խորհրդարանական ընդդիմության մի հատվածի համար իր սեփականության հարցը ավելի կարևոր է, երբ նույնիսկ ամեն մայրամուտի ստվերում ավելի տեսանելի են դառնում «Ալեքսանդրապոլ-2»-ի փլատակները:
Ի՞նչ կապ ունի այս խորհրդարանը Հայաստանի կամ նրա խնդիրների, մեր գոյությանը սպառնացող մարտահրավերների հետ:
Երկրին արտահերթ ընտրություններ են պետք՝ հասարակության ճնշմամբ, առանց Նիկոլի մասնակցության ու վաղվա օրակարգով, որը պետք է քաղաքական աղբանոց ուղարկի «ներկա- նախկին» դիսկուրսը՝ բացառապես բևեռի երկու կողմերին սնուցող ու պետություն լափող իր «պոտենցիալով»»։