Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Եթե դա ադրբեջանական տարածք է, ո՞նց են այդտեղ ապրող մարդիկ ՀՀ-ում գրանցված». Լուսինե Հարոյան

293
Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 02:24
«Եթե դա ադրբեջանական տարածք է, ո՞նց են այդտեղ ապրող մարդիկ ՀՀ-ում գրանցված». Լուսինե Հարոյան

Հասարակական, քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տեսնես կա՞ որևէ լեզվի մեջ գոնե մեկ ածական, որ կբնութագրի էս տիեզերական եղկելի, գարշելի, նողկալի, քստմնելի, տիեզերական այլանդակ տեսակը:
Չկա, պարզապես չկա:
Գագիկ Մելքոնյան, այ եղկելի նիկոլագարշանք, եթե դա ադրբեջանական տարածք է, ո՞նց են այդտեղ ապրող մարդիկ ՀՀ-ում գրանցված, ՀՀ-ում հարկ վճարել ու վճարում, ո՞նց են ապրում ՀՀ օրենսդրության ներքո:
Ու վերջապես, Սովետական Միության տարիներին հսկայական թվով հայեր ապրում էին Բաքվում ու Սումգայիթում, այսինքն քո տրամաբանությամբ Բաքուն ու Սումգայիթն էլ պիտի մտնեն ՀՀ տարածքի մեջ:
Ձեր կարծիքով, ի՞նչ պատժի է սա արժանի, բացի նրանից, որ պետական դավաճանության քարոզչություն է անում, հանդես է գալիս ՀՀ պետական տարածքի և սահմանի անձեռմնխելիության դեմ՝ թշնամու օգտին և արդեն պիտի նստի ամենաքիչը 10-15 տարի»։

Աղբյուրը`   Լուսինե Հարոյան