Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան

2814
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 11:48
«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, «Նախկինում հայտնել եմ, որ Իջևան քաղաքում տարածվել են վեներական հիվանդություններ։ Դրանք տարածվել են գլխավորապես թեթև վարքի տեր երկու ջահել կանանց միջոցով, վեներական հիվանդություններով վարակվածները տարբեր տարիքի, զբաղմունքի տեր բազմաթիվ անձինք են, դրան թվում նաև Իջևանի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտ տղաներ կան, սակայն դպրոցականները բուժման համար Իջևան քաղաքի բուժհաստատություններ չեն դիմել։ Հանրակրթական դպրոցների աշակերտ տղաների վեներական հիվանդություններով վարակվելն արտառոց երևույթ է, որը վկայում է աշակերտների դաստիարակության գործում լուրջ բացթողման մասին։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գտնվում են Տավուշի մարզպետարանի ենթակայության տակ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով, թե այդ դեպքի կապակցղությամբ մարզպետարանն ի՞նչ է ձեռնարկել: Մարզպետարանի պատասխանում նշված է․ «Վարակիչ կամ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում բուժհիմնարկը շտապ հաղորդում է ուղարկում ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճուղ, որն էլ իր հերթին ուղարկում է ՀՀ Առողջապահության նախարարություն։ Մնացած գործառույթները ՀՀ Առողջապահության նախարարության տիրույթում են»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան