Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Քարտեզի փնտրտուքը և գտած քարտեզի արձանագրումը կբերի խաղաղություն»․ Անդրանիկ Քոչարյան

214
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 12:36
«Քարտեզի փնտրտուքը և գտած քարտեզի արձանագրումը կբերի խաղաղություն»․ Անդրանիկ Քոչարյան

«Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում, որովհետև կան բազմաթիվ քարտեզներ և քարտեզներն էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում»,- այսօր ԱԺ-ում ասել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։ «Հիմա պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում՝ հատվածական, այս ընթացքում թեման այնքան քարտեզները չեն, ինչքան շահարկելը, որ Հայաստանն իր տարածքներից զիջում է։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի, Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով․ այն ինչ-որ մերն է՝ մերն է, բայց էդ «մեր»-ը պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Եթե շարժվում ենք Ալմա-Աթիի հռչակագրի տրամաբանությամբ, այդ հռչակագիրն էլ պետք է ունենա իր քարտեզը։ Մի պահ Ադրբեջանը համաձայն էր 1976 թվականի քարտեզները վերցնել որպես հիմք, բայց մեզ համար կան ավելի շահեկան քարտեզներ, օրինակ 1926 թվականինը։ Քարտեզի փնտրտուքը և գտած քարտեզի արձանագրումը հողի վրա կբերի խաղաղության»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ դեռ ճանապարհ կա անցնելու՝ երկու երկրների միջև իրավական փաստաթուղթ ունենալու համար՝ հաստատելով, թե որն է մեր տարածքը, որը՝ իրենցը։