Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Փորձում են սեպ խրել Ադրբեջանի հետ մեր գործընկերային հարաբերություններում»․ Զախարովան՝ Սթոլթենբերգի այցի մասին

315
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 23:00
«Փորձում են սեպ խրել Ադրբեջանի հետ մեր գործընկերային հարաբերություններում»․ Զախարովան՝ Սթոլթենբերգի այցի մասին

Տարածաշրջանը եվրոատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան կատարած այցին։

«ՆԱՏՕ-ի պաշտոնյայի վերջին այցը տարածաշրջան ապացուցում է, որ տարածաշրջանը եվրոատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու ուղղությամբ ակտիվությունը մեծացել է։ Ո՞րն է այցի էությունը։ Այն, որ Հարավային Կովկասում խնդիրները քչացել են, իսկ ո՞ւմ կարող է դա դուր գալ Արևմուտքում, ո՞ւմ կարող է դա բավարարել։ Նրանց հանգիստ չի տալիս խաղաղության ձգտող այդ երկրների համագործակցությունը, ինչպես նաև այդ պետությունների շփումը Ռուսաստանի հետ։ Իհարկե, կա նաև ևս մեկ գլխավոր նպատակ, այն է՝ Անդրկովկասում մեր երկրի դեմ երկրորդ ճակատ բացել։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, իսկապես, եղել են ճանապարհ՝ դեպի խաղաղություն և հիմնված փոխադարձ հարգանքի ու փոխադարձ շահը հաշվի առնելու վրա։ Վերջին շրջանում էապես ակտիվացել են ՆԱՏՕ-ի ջանքերը՝ վարկաբեկելու Երևանի և Մոսկվայի կապերը։ Եվ նրանք արդեն չեն թաքցնում դա։ Հիմա էլ փորձում են սեպ խրել Ադրբեջանի հետ մեր գործընկերային հարաբերություններում։ Եվ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրված չէ Հարավային Կովկասում կայունությամբ և անվտանգությամբ»,- ասել է Զախարովան։