Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Քանի՞ կիլոմետր հայրենիք ես ստացել և քանի՞սն ես հանձնել». Վարդ Սիմոնյան

309
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 01:24
«Քանի՞ կիլոմետր հայրենիք ես ստացել և քանի՞սն ես հանձնել». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ահա և Նիկոլի մանիպուլյացիոն կոդը՝ ալեհո՜պ, գրպանից հանում է նախկին իշխանության դիակը և տուր թե կտաս՝ հանգուցյալի ճակատին։ Մեկը չկա՞ սրան ասի՝ այ արալեզ, էդ ով դրանց երկրորդ քաղաքական կյանքի շանս տվեց, ընդդիմություն նշանակեց ու կրկին կապեց էս ժողովրդի ջանին։ էդ ում ես հիմարի տեղ դրել՝ նախկիններին քիսաչիություն անելու փոխարեն, կանգնիր ու պատասխանիր՝ քանի կիլոմետր հայրենիք ես ստացել և քանիսն ես հանձնել թշնամուն, քանի մարդ ես ունեցել երկրում և հիմա քանիսն է ողջուառողջ դուրս պրծել քո կառավարման անիծյալ գեհենից, քանի աղքատ ես ունեցել և որքան ջանք ես թափել նրանց թիվը կրկնապատկելու համար։ Բա լավ, սա մեր ատամները դեռ չի հաշվել-պրծե՞լ․թո՜ւ․․․․»:

Աղբյուրը`   Վարդ Սիմոնյան