«Հենց առաջին օրը համակարգը «պառկեց», չաշխատեց»․ Անուշ Պողոսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը 168TV-ի եթերում խոսել է էլեկտրոնային դեղատոմսերի մասին. «Նախքան կառավարության հաստատմանը ներկայացնելը՝ հանրությանը ասուլիսով տեղեկացրեցին, որ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիր են իրականացնելու։ Հարգելի կառավարություն, առողջապահության փոխնախարարը կառավարության նիստի ժամանակ ձեզ խաբել է՝ ասելով, որ համակարգը պատրաստ է։ Հենց առաջին օրը համակարգը «պառկեց», չաշխատեց։ Մարտի 1-ից հետո «Արմեդ» համակարգին միացել էր 400 դեղատուն, բայց իրականում ՀՀ-ում շուրջ 2600 լիցենզավորված դեղատուն կա, ստացվում է, որ նույնիսկ չունեն գրանցված դեղատների ճիշտ քանակի մասին տեղեկություն։ Պոլիկլինիկաներում արդեն իսկ առկա են անսահման հերթեր, որը, այսպես շարունակվելու դեպքում, հանգեցնելու է ինքնաբուժության և սև շուկայի ակտիվացման»,- ասել է Անուշ Պողոսյանը։ Նա կանխատեսել է դեղորայքի հնարավոր թանկացում․ «Դեղորայքը թանկանալու է, դրա արդյունքներն իր սպառողական զամբյուղի վրա զգալու է քաղաքացին: Վաճառքում լինելու են զարտուղի ճանապարհով բերված և չգրանցված դեղեր։ Չկա հստակ վերահսկողություն»,- նշել է նա: |
«Առողջապահության ապահովագրությանը պատրաստ կլինենք, երբ դեմներս տեսադաշտ լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16200:48«Արտաշատի բժշկական կենտրոնը՝ որպես կարմիր գիծ առողջապահությունում»․ Ծաղիկ Վարդանյան
184Երեկ, 20:48«Դեղատները բողոքում են՝ բժիշկներն էլեկտրոնային դեղատոմս դուրս չեն գրում». Նարինե Ղալեչյան
138Երեկ, 13:54«Տարեկան շուրջ 3 մլն մարդ ամբողջ աշխարհում մահանում է այս հիվանդությունից». ՀՀ ԱՆ
17120.11.2024, 13:12«Առողջության պարտադիր ապահովագրությունը տապալվե՞ց, թե՞ հետաձգվեց»․ Ծաղիկ Վարդանյան
10018.11.2024, 16:00«ՀՀ-ում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք»․ ԱՆ
18606.11.2024, 13:06