Վճարումներ, հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ․ էլեկտրոնային դեղատոմսերին անցում կատարելու բարդությունները. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը» կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտը։ «Արմեդ» համակարգի միջոցով նախարարությունը ներդրել է մի աշխատակարգ, որով 470 անուն դեղ այսուհետ կտրամադրվի միայն էլեկտրոնային դեղատոմսով։ Մեր տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի ներկայացրած թվերը մեծ ռիսկ են ներկայացնում։ Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ 40 հազար դեղատոմս արդեն դուրս է գրվել, բայց հարց է՝ լա՞վ է 40 հազարը, թե՞ վատ։ «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա լավ արդյունք չէ։ Եթե ուսումնասիրում ենք Առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները, ՀՀ-ում տարեկան բժշկին և՛ հիվանդանոցային, և՛ արտահիվանդանոցային դիմելիությունը 12 մլն է։ Երբ դա բաժանում ենք 12 ամսի և 30 օրվա, ստացվում է, որ մեկ օրում շուրջ 30 հազար բնակիչ դիմում է բժշկի։ Սրա մեջ ներառված են նաև առողջ մարդկանց այցերը։ Եթե սա էլ դնենք մի կողմ, ստացվում է, որ մեր երկրում ամեն օր դիմողների շուրջ 35%-ը դեղատոմս է ստանում։ Դրա մեջ են մտնում ամենաշատ նշանակումները՝ անտիբիոտիկները և հակասնկայինները։ Այս ամենին եթե ավելացնենք սև շուկայի ակտիվացումը և դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։ Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքները իր սպառողական զամբյուղի վրա զգալու է հասարակ քաղաքացին»: |

«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
7712:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
192Երեկ, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
11609.01.2026, 12:30
«Վերանայեցին շրջապատի համար վտանգավոր վարակների ցանկը»․ Անուշ Պողոսյան
18609.01.2026, 01:06
«Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը». Անահիտ Ավանեսյան
17608.01.2026, 20:18
Nestlé-ն հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ վտանգավոր նյութի առկայության պատճառով
87707.01.2026, 20:43
