Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

Ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից

251
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ., 23:30
Ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։ Տեղեկությունը «Ֆակտոր»-ին փոխանցել է ՀՀ բարձրաստիճան աղբյուրը։ Նրա փոխանցմամբ՝ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե նման որոշումն ինչով է պայմանավորված, սակայն, վստահեցնում է, որ քաղաքական որոշում կա։

Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների տեղակայումը «Զվարթնոց» օդանավակայանում չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով։ Ռուս սահմանապահները օդանավակայանում ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԱԾ-ի և ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրված մի փաստաթղթով։ Նշենք, որ Հայաստանը և Ռուսաստանը 1992 թվականին ստորագրել են պայմանագիր, որով կարգավորվում է ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը։ Այս պայմանագրում, սակայն, օդանավակայանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ կետ չկա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: