«Աշտարակի համայնքապետը դատարանում պարտվելուց հետո չեղյալ է համարել իր հրամանները»․ Անուշ Պողոսյան
![]() «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «2023 թվականի փետրվարի 1-ին Աշտարակ խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել էր, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել՝ որպես տնօրեններ: Տնօրեններն այդ որոշումից հետո դիմել էին «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն իրենց իրավունքների ոտնահարման հարցով: Մենք շատ երկար համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին բացատրեցինք, որ իրենք օրենսդրական սխալ են գործել, սակայն վերջիններս անդրդվելի էին: Աշտարակի համայնքապետն արհամարհեց նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ի որոշումը: Դիմեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, սակայն այս կառույցներին 8 բժիշկների խնդիրները նույնպես չհետաքրքրեցին........ Հիմա ամենակարևորը... Այսօր ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ (գործ թիվ ԱՐԱԴ/1026/02/23) Աշտարակ խոշորացված համայնքի համայնքապետը պարտվելուց հետո չեղյալ է համարել իր իսկ կողմից տրված անօրինական հրամանները: Հ.Գ. «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը միշտ աջակից է լինելու խախտված իրավունքների վերականգնման հարցում...»։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
