«Կոչ եմ անում դադարեցնել քաղաքական ինտրիգները». Կլիչկոն պաշտպանել է Զալուժնուն
![]() Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեմ է արտահայտվել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնու՝ սպասվող հրաժարականին և կոչ է արել իշխանություններին դադարեցնել քաղաքական ինտրիգները: Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում: «Հասարակությունը քննարկում և լարված սպասում է, թե ինչո՞վ կավարտվեն Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնուն պաշտոնանկ անելու նախագահի պլանները: Ցավոք, եկել է մի պահ, երբ քաղաքականությունը կարող է գերազանցել ողջախոհությունն ու պետության շահերը: Հույս ունեմ, որ իշխանությունը կհասկանա այն քայլերի լրջությունը, որ հիմա անում է: Իշխանության գործողությունները պետք է ուղղված լինեն բանակի մարտունակության ամրապնդմանը և հասարակության միավորմանը: Վերջապես պետք է դադարեցնել քաղաքական ինտրիգներն ու ներքին պայքարը»,- գրել է նա: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
