Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Բաքուն կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»

598
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2024 թ., 19:24
Բաքուն կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին դժգոհել է «հայկական կողմի տեղադրած ականներից»՝ հայտարարելով, թե «միջազգային գործընկերների ձախողումը՝ ստիպել Երևանին վերացնել այդ սպառնալիքը, ավելի շատ զոհերի և վիրավորների պատճառ է դառնում»։

Բաքվի տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերից ականների պայթյուններից զոհվել է 343 մարդ:

Երեկ Ադրբեջանը հայտնել է, որ Թերթերի շրջանում ականի վրա քաղաքացի է պայթել, նրա ոտքն ամպուտացվել է: