Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Եմենի ԶՈՒ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներն անպատասխան չեն մնա

470
Կիրակի, 04 փետրվարի, 2024 թ., 19:24
Եմենի ԶՈՒ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներն անպատասխան չեն մնա

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան, ի պատասխան այս երկրի տարածքներին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդային հարվածների, ասել է, որ ագրեսորների հարձակումներն անպատասխան չեն մնա։

«Ամերիկացի և բրիտանացի ագրեսորները 48 հարված են հասցրել Սանա քաղաքի և Սանայի, Հոդեյդա, Սաադա, Ալ-Բայդա, Թաիզ և Լահջ նահանգներին»,- նշել է Սարիան։
Նրա խոսքով, նման հարձակումները չեն ստիպի Եմենի ուժերին և ժողովրդին՝ «հրաժարվել օկուպացիայի և սիոնիստների հանցագործությունների դեմ պայքարող պաղեստինցիներին աջակցելուց, իսկ ագրեսորների հարձակումներն անպատասխան չեն մնա»։

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին, հարձակվել են Եմենում հութիների առնվազն 36 օբյեկտների վրա։

Եմենի զինվորականները պնդում են, որ կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի, ինչպես նաև այն նավերի տեղաշարժը, որոնք շարժվում են դեպի օկուպացված պաղեստինյան նավահանգիստներ, քանի դեռ չի ավարտվել պատերազմը Գազայի հատվածում և չի չեղարկվել շրջափակումը։