Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

Թոքի քաղցկեղ ունեցողների ավելի քան 95%-ը ծխել է․ ԱՆ

349
Շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ., 15:54
Թոքի քաղցկեղ ունեցողների ավելի քան 95%-ը ծխել է․ ԱՆ

Թոքի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկի գործոնը ծխախոտի ծուխն է:
Թոքի քաղցկեղ ունեցող հիվանդները կարող են նույնիսկ գանգատներ չունենալ. այն կարող է ընթանալ առանց կլինիկական ախտանշանների:
Հիվանդության առաջացման ռիսկի գործոնները բազմաթիվ են․ գիտությանը հայտնի է մոտավորապես 70-ից ավելի ռիսկի գործոն, որոնցից հիմնականը ծխախոտի ծուխն է:
Ապացուցված է, որ թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը կյանքի որևէ շրջանում ծխել է, ծխում է կա՛մ եղել է պասիվ ծխողի կարգավիճակում, իսկ մոլի ծխողների մեծամասնության շրջանում կյանքի որևէ փուլում հայտաբերվում է քաղցկեղային հիվանդություն:

Թոքի քաղցկեղ ունեցողների ավելի քան 95%-ը ծխել է․ ԱՆ
Թոքի քաղցկեղ ունեցողների ավելի քան 95%-ը ծխել է․ ԱՆ

Աղբյուրը`   ՀՀ ԱՆ