ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին` Արթուր Վանեցյանի եղբորը` Կարեն Վանեցյանին արտահանձնելու միջնորդությամբ
![]() Հայաստանի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Ռուսաստան՝ երկրի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբորը՝ գործարար Կարեն Վանեցյանին արտահանձնելու համար: «Կարեն Վանեցյանին արտահանձնելու վերաբերյալ հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը, փոխանցում է «Интерфакс»-ը: Exoil Group հոլդինգի սեփականատեր, «Օլեյնա» ձեթի արտադրող ընկերության սեփականատեր Կարեն Վանեցյանը Հայաստանի և Շվեյցարիայի քաղաքացի է: Հայաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել «փողերի լվացում» հոդվածով: Քննության տվյալներով՝ 2018 թվականին նա ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսը, որոնք, փաստորեն, պատկանել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Բաժնետոմսերի այս մասը գրանցվել է «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունում։ Նշվում է, որ բաժնետոմսերը Վանեցյանի կողմից ձեռք են բերվել փողերի ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով: Հունվարի 30-ին Կարեն Վանեցյանը ձերբակալվել էր Մոսկվայում, ավելի ուշ ազատ էր արձակվել: Նրա փաստաբանական թիմը հայտնել է, որ Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ նա որևէ առնչություն չունի՝ ո´չ տեսական, ո´չ գործնական իմաստով: Փաստաբանները հայտարարել են, որ Վանեցյանին հեռակա կարգով կալանավորելու որոշումը Հայաստանում կայացվել է բազմաթիվ դատավարական խախտումներով, բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում, ոստի օրինական ուժի մեջ չի մտել: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
