«Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինը». Քեմերոն
![]() Մեծ Բրիտանիան կարող է պաշտոնապես ճանաչել անկախ պաղեստինյան պետությունը՝ չսպասելով երկու պետությունների համակեցության հարցի շուրջ բանակցությունների ավարտին, եթե Գազայի հատվածում հրադադարից հետո ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդները լքեն անկլավը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը Associated Press-ին տված հարցազրույցում: «Այդ ճանապարհին առաջին քայլը մարտական գործողությունների դադարն է, որն, ի վերջո, կվերածվի մշտական և հուսալի հրադադարի: Հակամարտության երկպետական լուծումն անհնար է, քանի դեռ Գազայի հատվածը վերահսկում են մարդիկ, որոնք հոկտեմբերի 7-ին հարձակում են գործել Իսրայելի վրա: Պաղեստինի ճանաչումը չի կարող տեղի ունենալ բանակցային գործընթացի հենց սկզբում, բայց այդ գործընթացի ավարտին սպասել նույնպես չի պահանջվում: Մենք պետք է պաղեստինցիներին ավելի լավ ապագայի հեռանկար տանք, ապագա, որտեղ նրանք կունենան սեփական պետությունը»,- ասել է Քեմերոնը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
