«Պետք է պատրաստվել Պուտինի հետ պատերազմի». ռումինացի գեներալ
![]() Ռումինիայի պաշտպանության շտաբի նոր պետ գեներալ Գեորգիցե Վլադը համոզված է, որ եթե Ռուսաստանը չկանգնեցվի Ուկրաինայում, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիրախավորելու է Մոլդովայի Հանրապետությունը: «Ռուսաստանի Դաշնությունը խնդիր է դարձել համաշխարհային կարգի, ժողովրդավարության համար։ Ըստ էության, սա Ռուսաստանի պատերազմն է ժողովրդավարական աշխարհի հետ։ Սա Ուկրաինայի հետ պատերազմ չէ։ Այո, Ռումինիայի ժողովուրդը, ինչպես Եվրոպական Միության, ամբողջ Եվրոպայի բնակչությունը, պետք է մտահոգվի, և մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, որպեսզի պատրաստ լինենք: Ես անձամբ, պարտադիր չէ, որ որպես զինվորական, կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն այստեղ կանգ չի առնի։ Եթե այն հաղթի Ուկրաինայում, ապա գլխավոր թիրախը կդառնա Մոլդովայի Հանրապետությունը»,- ասել է գեներալ Գեորգիցե Վլադը Europa Liberă-ին տված հարցազրույցում։ Գեներալը պնդում է, որ Արևմտյան Բալկաններում կարող է սրվել լարվածությունը, և որ նախագահ Պուտինի քաղաքականությունը սրվելու է մոտակա ժամանակահատվածում: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
