Ֆերմերներն արգելափակել են Բելգիայի և Նիդերլանդների միջև սահմանային անցակետերը
1460
Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 12:54
![]() Բողոքի ակցիայի մասնակից ֆերմերներն արգելափակում են Բելգիայի և Նիդերլանդների միջև սահմանային անցակետերը, հայտնում է բելգիական Soir թերթը: Թերթը նշում է, որ արգելափակվել են, մասնավորապես, նիդերլանդական Բերխեն օպ Զոմից, Բրեդայից և Էյնդհովենից դեպի բելգիական Անտվերպեն խոշոր նավահանգիստ տանող ճանապարհները: Վերջին օրերին Եվրոմիության երկրներում աճում են ֆերմերների բողոքները, որոնք պահանջում են փոխել համաեվրոպական ագրարային քաղաքականությունը, չեղարկել սահմանափակումները, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել էժան արտասահմանյան արտադրանքի անվերահսկելի ներմուծումը: Տարբեր արհմիություններ պնդում են, որ ԵՄ-ում ֆերմերների աշխատանքը գործնականում դադարել է շահույթ բերել՝ Եվրոհանձնաժողովի և երկրների քաղաքականության պատճառով: |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
