Հայտնաբերվել է Պուտինի գաղտնի նստավայրը` ՆԱՏՕ-ի սահմանների մոտ
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստավայր ունի Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում՝ Կարելիայում, Ֆինլանդիայի հետ սահմանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա: Պալատի մասին հայտնի է դեռևս 2016 թվականից, սակայն մինչ օրս այն չի հայտնվել ո՛չ լուսանկարներում, ո՛չ տեսանյութերում, գրում է գերմանական Bild պարբերականը: Նստավայրին կարելի է հասնել միայն նավով կամ ուղղաթիռով: Վայրէջքի հարթակը գտնվում է հսկայական շենքի հետևում: Տեղի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ Պուտինն առնվազն տարին մեկ անգամ այցելում է Կարելիայի իր պալատ: Դրոնով արված կադրերում երևում է ձկնաբուծարանը, որի արտադրանքը, հավանաբար, առկա է Պուտինի ճաշացանկում նրա այցերի ժամանակ: Գլխավոր շենքում կա ճաշասենյակ՝ 200 քմ մակերեսով։ Նստավայրի տարածքում կա նաև 4 մետրանոց ջրվեժ։ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները շուրջօրյա հսկում են պալատի հարևանությամբ գտնվող տարածքը: Երբ Պուտինը գալիս է նստավայր, պաշտպանությունն զգալիորեն ուժեղանում է։ ![]() ![]() |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24


