Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել». Ալիև

562
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 15:18
«Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել». Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. երկու երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է, РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունի դե ֆակտո խաղաղություն. մի քանի ամիս է՝ երկու երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է տիրում։ Սակայն այդ գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիր և վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնություններին»,- ասել է Ալիևը՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպմանը: