Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին առաջիկայում աշխատանքից կազատի Զալուժնուն. #CNN

1272
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 11:18
Զելենսկին առաջիկայում աշխատանքից կազատի Զալուժնուն. #CNN

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա օրերին աշխատանքից կազատի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնուն, գրում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ նախագահն ու գեներալը վերջերս զրուցել են, և նախագահը նրան «հանգիստ» առաջարկել է այլ պաշտոնի անցնել:

«Ուկրաինայի նախագահը կրկնել է իր որոշումը՝ ասելով՝ այն, որ Զալուժնին հրաժարվել է նոր պաշտոնից, չի փոխում այն փաստը, որ նա պետք է հեռանա ներկայիս պաշտոնից»,- նշում է հեռուստաալիքը: