«Պուտինի իմպերիալիստական նկրտումները չեն ավարտվի». Գերմանիայի պաշտպանության նախարար
![]() Գերմանիան ռազմական ծախսերը հասցրել է ռեկորդային՝ 72 մլրդ եվրոյի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է գերմանական Tagesschau պարբերականը: «Այսպիսով, տասնամյակի ընթացքում առաջին անգամ կատարվել է ՆԱՏՕ-ի պահանջը՝ տնտեսական արտադրության առնվազն երկու տոկոսը ծախսել պաշտպանության վրա: Պաշտպանական ծախսերը կազմում են տնտեսական արտադրության 2,1 տոկոսը։ Դա ներառում է Բունդեսվերի հատուկ հիմնադրամից միլիարդների վճարումները, որը ստեղծվել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Գերմանիան ստիպված է եղել ավելի շատ միջոցներ ծախսել պաշտպանության վրա, քանի որ, հավանաբար, Պուտինի իմպերիալիստական նկրտումները չեն ավարտվի Ուկրաինայում, և Պուտինը կձգտի շարունակել ընդլայնել սահմանները: Ուստին Ուկրաինային Գերմանիայի աջակցությունը կշարունակվի»,-ասել է Պիստորիուսը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
