Բայդենը որոշել է՝ ինչպես արձագանքել Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակմանը
1478
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 13:06
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որոշել է՝ ինչպես արձագանքել կիրակի Հորդանանում անօդաչու թռչող սարքով ամերիկյան բազայի վրա հարձակմանը, հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Սպիտակ տան ղեկավարը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել նախատեսվող պատասխանի վերաբերյալ: «Վաշինգթոնը չի ձգտում տարածաշրջանում հակամարտության ընդլայնմանը: Չեմ կարծում, որ մեզ պետք է ավելի մեծ պատերազմ Մերձավոր Արևելքում»,- ասել է նա: Հարցին՝ արդյոք առաջիկա պատասխանը կզսպի Իրանին, Բայդենը պատասխանել է. «Կտեսնենք»: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
