Պուտինը ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը
![]() ՌԴ գործող նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը 2017-2022 թվականներին վաստակել է ավելի քան 67,5 մլն ռուբլի: Այս մասին ասվում է ՌԴ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալներում: Եկամուտների աղբյուրների թվում նախագահի հայտարարագրում նշված են՝ աշխատավարձը, բանկերում ավանդներից և արժեթղթերից ստացված եկամուտը, զինվորական կենսաթոշակը և գույքի վաճառքը: Պուտինի սեփականության թվում են՝ մեկ բնակարան (77 քմ) և ավտոտնակ (18 քմ) Սանկտ Պետերբուրգում, երեք մեքենա՝ 1960 թվականի արտադրության ГАЗ М21, 1965 թվականի արտադրության ГАЗ М21, 2009 թվականի արտադրության «Нива», ինչպես նաև 1987 թվականի արտադրության «Скиф» մոդելի ավտոկցիչ: Նա նաև բանկերում ունի 10 հաշիվ՝ ընդհանուր 54 416 604,52 ռուբլի: Բացի այդ, Պուտինը հայտարարագրում նշել է «Բանկ «Սանկտ Պետերբուրգ»» ՓԲԸ-ի 230 բաժնետոմս: «Գույքային բնույթի պարտավորություններ» սյունակում նա ունի՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող բնակարան (153,7 քմ, անժամկետ օգտագործում) և մեքենայի կայանատեղի (18 քմ, անժամկետ օգտագործում): ՌԴ Դաշնային խորհուրդը ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պուտինը հունվարի 29-ին ԿԸՀ-ի կողմից գրանցվել է որպես նախագահի թեկնածու: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
