Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանում հայտնել են՝ երբ կձևավորվի նոր կառավարությունը

702
Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 16:24
Վրաստանում հայտնել են՝ երբ կձևավորվի նոր կառավարությունը

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է հաջորդ շաբաթ հաստատել կառավարության նոր կազմը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:

«Մենք նպատակ ունենք հաջորդ շաբաթ հաստատել կառավարության կազմը։ Նախատեսվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը»,- ասել է նա՝ հավելելով, որ խորհրդարանի գարնանային նստաշրջանը կսկսվի փետրվարի 6-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կլքի պաշտոնը: Նա նաև հայտնել էր, որ ստացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը: Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի պատգամավոր Իրակլի Կոբախիձեն: