Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Տարածքային հարցը լուծելուց հետո միայն պատրաստ կլինենք խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ». Ճապոնիայի վարչապետ

575
Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 12:06
«Տարածքային հարցը լուծելուց հետո միայն պատրաստ կլինենք խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ». Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել է, որ երկիրը մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, սակայն միայն տարածքային հարցը լուծելուց հետո, հաղորդում է РИА Новости-ն:

Նա նաև նշել է, որ երկիրը պատրաստ չէ փոխել արևմտյան հարևանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը, իսկ փետրվարին Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողով կանցկացնի:

Մոսկվան և Տոկիոն տարածքային տարաձայնություններ ունեն: Խոսքը Հարավային Կուրիլների մի մասի մասին է: Ճապոնիան հավակնում է Իտուրուպին, Կունաշիրին և Շիկոտանին: