ԱՄՆ-ը կարող է հզոր արձագանք տալ Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակմանը. #CNN
1438
Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 17:48
![]() ԱՄՆ-ն կարող է ավելի հզոր արձագանք տալ Հորդանանում ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա հարձակմանը, քան Իրաքում և Սիրիայում նախորդ պատասխան հարձակումները, գրում է CNN-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Աղբյուրների տվյալներով՝ Փենթագոնն ու Սպիտակ տունը փորձում են գաղտնի պահել իրենց ծրագրերը: Հեռուստաալիքը նշում է, որ նախագահ Ջո Բայդենի վրա ճնշումն աճում է՝ Հորդանանի ռազմակայանի վրա հարձակումներից հետո: Որոշ հանրապետականներ կոչ են արել ԱՄՆ-ին ուղիղ պատասխան հարված հասցնել Իրանին։ Նշվում է, որ Սպիտակ տունը դիտարկում է Սիրիայում և Իրաքում իրանամետ խմբավորումներին հարվածներ հասցնելու հարցը: Որպես ևս մեկ տարբերակ դիտարկվում է «կիբեռհարձակումը», եզրափակում է հեռուստաալիքը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
