Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Զալուժնին հրաժարվել է հրաժարականի զեկուցագիր գրել

582
Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 10:00
Զալուժնին հրաժարվել է հրաժարականի զեկուցագիր գրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնու հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել է հրաժարական տալ, սակայն վերջինը հրաժարվել է, հաղորդում է «Зеркало недели»-ն՝ վկայակոչելով Զալուժնու շրջապատի աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ Զալուժնին հրաժարվել է աշխատանքից ազատման զեկուցագիր գրել և մտադիր չէ առաջիկայում դա անել:

«Նրան որևէ էական պաշտոն չի առաջարկվել»,- ասվում է հրապարակման մեջ: