ԵՄ-ի պատճառով Amazon-ն ու iRobot-ը հրաժարվել են միավորման` 1,4 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկից
![]() Amazon-ը և iRobot-ը պաշտոնապես հրաժարվել են միաձուլման՝ 1,4 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկից այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Եվրոմիությունում վերահսկվում էին հակամենաշնորհային մարմինների կողմից: Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել մրցակցության վրա գործարքի հնարավոր ազդեցության վերաբերյալ, ինչը հանգեցրել է պաշտոնական հետաքննության: Գործարքից հրաժարվելուց հետո iRobot-ը հայտարարել է զգալի կրճատումների մասին, որոնք ազդում են իր աշխատուժի 31%-ի կամ մոտ 350 աշխատակցի վրա: iRobot-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քոլին Էնգլը նույնպես լքում է իր պաշտոնը։ Թեև ընկերությունները չեն վկայակոչել ԵՄ-ի կողմից ճնշումը, սակայն վետոյի հավանական նշաններն ակնհայտ են եղել: Չնայած օրենսդրության հնարավոր փոփոխություններին, Amazon-ը և iRobot-ը որոշել են դադարեցնել գործարքը, այլ ոչ թե բախվել հետագա խնդիրների հետ: Գործարքը վերհսկվում էր նաև ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից, թեև այնտեղ այնքան ուշադրություն չէր գրավում, որքան ԵՄ-ում: Amazon-ը քննադատել է կարգավորող մարմիններին՝ պնդելով, որ միաձուլման չեղարկումը կխոչընդոտի նորարարությանը և մրցակցային գնագոյացմանը: |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
