Զելենսկին՝ այն մասին, թե ինչպե՞ս կարելի է խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հնարավոր է դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը և կանխել երրորդ համաշխարհային պատերազմը՝ օգնելով Կիևին: Այս մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Կարելի է և՛ աշխարհաքաղաքական, և՛ ֆինանսական առումով կանգնեցնել Ռուսաստանի հետ պատերազմը: Թույլ չտալ Ուկրաինայի կործանումը, մեր ազգի ոչնչացումը, թույլ չտալ գլոբալ միգրացիա, երրորդ համաշխարհային պատերազմ: Դրա համար անհրաժեշտ է օգնել Կիևին: Շատ կարևոր է, որ մյուս երկրները ժամանակին օգնություն, զենք կամ ֆինանսներ տրամադրեն: Հակառակ դեպքում, այդ պատերազմը կգա այլ երկրներ: Շատ հիասթափված եմ, որ Գերմանիան շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ 2014 թվականից, երբ բռնակցվեց Ղրիմը: Եթե ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը և 24 ժամում խաղաղության հասնի Ուկրաինայում, ապա ես երջանիկ կլինեմ»,- ասել է Զելենսկին: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
