Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Իրակլի Կոբախիձեն և Իրակլի Ղարիբաշվիլին կփոխվեն պաշտոններով

815
Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 14:48
Իրակլի Կոբախիձեն և Իրակլի Ղարիբաշվիլին կփոխվեն պաշտոններով

«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնում է, որ առաջիկայում «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կփոխվեն պաշտոններով:

Ըստ հեռուստաընկերության՝ սպասվող փոփոխությունները քննարկվել են իշխող կուսակցության քաղխորհրդի՝ հունվարի 24-ին կայացած նիստում:

Կուսակցության համագումարը կկայանա փետրվարի 1-ին: