Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

ԶԼՄ-ները՝ Պուտինի և Էրդողանի բանակցությունների հնարավոր թեմաների մասին

567
Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 12:06
ԶԼՄ-ները՝ Պուտինի և Էրդողանի բանակցությունների հնարավոր թեմաների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բանակցությունների ընթացքում կարող են քննարկել Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ Պուտինի այցը Թուրքիա սպասվում է փետրվարին: «Անշուշտ, թեման կլինի Ուկրաինան։ Դուք գիտեք, որ պարոն նախագահը միջնորդական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, բազմիցս կոչ է արվել կողմերին վերսկսել խաղաղ գործընթացը»,- ասել է աղբյուրը:

Քննարկման թեմաներից դիվանագետը նշել է հացահատիկային գործարքի վերսկսումը և տարածաշրջանային օրակարգը: