Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից. #Reuters

1481
Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 18:00
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից. #Reuters

Ռուսաստանից աշխարհի խոշորագույն զենք ներկրողը վերադառնում է Արևմուտք, գրում է Reuters-ը:

Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանը մատակարարել է Հնդկաստանի գնած ավելի քան 60 մլրդ դոլարի զենքի 65 տոկոսը:

Անցած տարի Հնդկաստանն ու ԱՄՆ-ն պաշտպանական համաձայնագիր են ստորագրել, մասնավորապես՝ կապված կործանիչների համար շարժիչների համատեղ արտադրության հետ:

Միևնույն ժամանակ, Reuters-ը նշում է, որ Նյու Դելին ստիպված կլինի պահպանել Մոսկվայի հետ հարաբերությունները, քանի որ համագործակցության դադարեցումը Մոսկվային կմղի դեպի Պեկին: