Ամերիկացի սենատորը կոչ է արել պատասխանել Իրանի հարվածներին
2015
Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 10:18
![]() Հարավային Կարոլինա նահանգի սենատոր Լինդսի Գրեհեմը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններից մեկի վրա հարձակման հետ կապված հանդես է եկել կոչով: Նա նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել հարվածներ հասցնել Իրանի տարածքին: «Կոչ եմ անում վարչակազմին՝ հարվածներ հասցնել Իրանի ներսում գտնվող կարևոր օբյեկտներին ոչ միայն մեր զինվորների սպանության հատուցման, այլև հետագա ագրեսիան զսպելու համար»,- ասվում է կոնգրեսականի հրապարակած հայտարարության մեջ: Հունվարի 28-ին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ Հորդանանում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակում է իրականացվել իրանամետ խմբավորումներից մեկի կողմից: Անօդաչուներով հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի 3 զինծառայող, ևս 25-ը վիրավոր է: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
