Հունաստանը խորհրդային զենք կփոխանցի Ուկրաինային
![]() Հունաստանի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային հնացած սպառազինության համակարգերի փոխանցմանն այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ է տվել F-35 կործանիչներ վաճառել Աթենքին 8,6 միլիարդ դոլարով, գրում է Kathimerini-ն։ Հրատարակության համաձայն՝ երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունն արդեն տվել է անհրաժեշտ հանձնարարականները։ Թե կոնկրետ ինչ է ներառվելու փաթեթում, չի բացահայտվում։ Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հունաստանը զինված է Tor, Osa, S-300 հակաօդային պաշտպանության համակարգերով, ZU-23-2 զենիթային զինատեսակներով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանը պատրաստվում է ԱՄՆ-ից գնել մինչև 40 F-35 կործանիչ։ Ըստ Bloomberg-ի, բացի այդ, Վաշինգթոնը մտադիր է Աթենքին անվճար մատակարարել երկու C-130H բեռնատար ինքնաթիռ, 10 շարժիչ P-3 ինքնաթիռների համար, երեք Protector դասի առափնյա պահպանության նավակ և 60 Bradley հետևակի մարտական մեքենաներ։ Հունվարի 6-ին Հունաստան կատարած այցի ժամանակ Բլինքենը վարչապետ Միցոտակիսից պահանջել է ընդլայնել ռազմական աջակցությունն Ուկրաինային և մի քանի օր ժամանակ է տվել՝ վերջնական պատասխան տալու համար: Նոյեմբերի վերջին հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ-ն նախատեսում է Կիևի համար Աթենքից գնել 75 հազար արկ՝ 47 մլն դոլարով։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
